Մոսկվայում հարձակման ենթարկված երեխան կոմայի մեջ է | ReOpen
Գրանցվել
Գրանցվել
Մոսկվայի օդանավակայանում հարձակման ենթարկված երեխան կոմայի մեջ է
24 ՀՈՒՆ 2025 10:38
Մոսկվայի օդանավակայանում հարձակման ենթարկված երեխան կոմայի մեջ է

Մոսկվայի օդանավակայանում հարձակման ենթարկված երեխան կոմայի մեջ է

24 ՀՈՒՆ 2025 10:38
31-ամյա բելառուս Վլադիմիր Վիտկովը Մոսկվայի Շերեմետեվո օդանավակայանում, ուղեբեռի ստացման գոտում հանկարծակի մոտեցել է Քաբուլից ժամանած աֆղան ընտանիքին, վերցրել մեկուկես տարեկան Մոհամմադ Աֆզալին և գլխով նետել հատակին:
Ըստ ականատեսների՝ տղամարդը ագրեսիայի համար որևէ պատճառ չի ունեցել: Վիտկովը ձերբակալվել է։
Երեխան շտապ հոսպիտալացվել է և այժմ կոմայի մեջ է գտնվում։ Նրա մոտ ախտորոշվել են ողնաշարի և գանգի կոտրվածքներ:
Բժշկական զննության ժամանակ պարզվել է, որ Վիտկովը գտնվել է թմրանյութի ազդեցության տակ՝ նրա արյան մեջ հայտնաբերվել են կանեփի հետքեր: Ավելի ուշ իրավապահները ցույց են տվել ձերբակալվածի տարօրինակ պահվածքը: Նա չի կարողանում ուղիղ կանգնել, հստակ խոսել, ձեռքերով խառնիխուռն շարժումներ է անում:
Թեգեր
Առաջարկվող հոդվածներ

Աջակցիր անկախ, թափանցիկ և փաստահեն հեռարձակմանը։

ReOpen-ը քո հարթակն է՝ կարդալու, դիտելու, սովորելու, քննարկելու և ազատ արտահայտվելու։ Քո աջակցությամբ այն մնում է անկողմնակալ և բոլորինը։

Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել